Ինչպե՞ս գրանցվեմ

Եթե դուք վարորդ եք, զբաղվում եք ուղևորափոխադրումներով և ցանկանում եք գրանցվել այս հարթակում՝ անցեք այս հղումով և լրացրեք անհրաժեշտ ինֆորմացիան։ Գրանցումն ԱՆՎՃԱՐ է։ Ոչ հավաստի կամ կեղծ տվյալներ պարունակող պռոֆիլները հեռացվում են առանց նախազգուշացման։

Ինչպիսի՞ ծառայություններ կարող եմ առաջարկել

DriversArmenia կայքում կարող եք առաջարկել հետևյալ ծառայությունները

  • Պռոֆեսիոնալ վարորդ
  • Գիդ-վարորդ
  • Մեքենայի վարձույթ

Լրացուցիչ ծառայությունների համար խնդրում ենք կապվել հաճախորդների սպասարկման բաժին։

Ինչպե՞ս ստանամ պատվերներ

DriversArmenia կայքի ադմինիստրատրի կողմից հաստատվելուց հետո ձեր պրոֆիլը կցուցադրվի կայքում։ Կայքի այցելուները օգտագործելով փնտրման համակարգը՝ կարող են գտնել իրենց ուղևորությանը համապատասխան մի քանի վարորդների և կապ հաստատել անմիջապես նրանց հետ։ Որոնման արդյունքները կայքում ցուցադրվում են պատահականության սկզբունքով։ Վերջնական ընտրությունը կատարում է հաճախորդը, իսկ կայքի ադմինիստրացիան խտրական վերաբերմունք չի ցուցաբերում որևէ օգտատիրոջ նկատմամբ։ Հաճախորդի վերջնական որոշման վրա ազդում են բազմաթիվ գործոններ ինչպիսիք են ավտոմեքենայի տիպը, մոդելը, վիճակը, նստատեղերի քանակը, վարորդի պռոֆիլը, նրա վարկանիշը, լեզուների տիրապետումը, այլ հաճախորդների թողած կարծիքները։ Բայց, հաճախ ամենաորոշիչ դառնում է գինը։

Ի՞նչ պատասխանատվություն եմ կրում

Մինչ կայքում գրանցվելը՝ վարորդները պարտավոր են ծանոթանալ պայմաններին և կանոններին, և գրանցվել միայն դրանց համաձայն լինելու դեպքում։ Հիմնական պատասխանատվությունը վերաբերվում է տրամադրված տվյալների հավաստիությանը և անձնական տվյալների հրապարակմանը։ Գրանցվելով կայքում՝ օգտատերը իր վրա է վերցնում բոլոր ռիսկերը, որոնք կապված են այլ անձանց կողմից իր տրամադրված ինֆորմացիայի օգտագործման հետ։
Կայքի միջոցով գրանցված վարորդները հարցուներ ստանալու կամ պատվերներ իրականացնելու ժամանակ պարտավորվում են բարեկիրթ և պատշաճ վերաբերմունք ցուցաբերել։
Ծառայությունների մատուցման և վճարման հետ կապված հարցերի, պայմանավորվածությունների պատասխանատվությունը կրում եք դուք և հաճախորդը։
DriversArmenia-ն չի հանդիսանում կողմերի միջև գործարքների կազմակերպիչ կամ գործարքի մի կողմ: