DriversArmenia նախագիծը իրենից ներկայացնում է հարթակ որտեղ կարելի է փնտրել և գտնել անհատ վարորդների, որոնք աշխատում են Հայաստանի և Վրստանի տարածքում։ Հարթակը բազմալեզու է, նրանից կարող են օգտվել ինչպես Հայաստան այցելող տուրիստները, ճանապարհորդները և հյուրերը, այնպես էլ հայաստանցի ճանապարհորդները, ուղևորափոխադրմամբ և ներգնա գուրիզմով զբաղվող կազմակերպությունները։
Հարթակը միայն տրամադրում է ինֆորմացիա վարորդների և նրանց մեքենաների մասին։ Այդ ինֆորմացիան մեզ են տրամադրել իրենք՝ վարորդները և հնարավոր են դեպքեր, որ այդ տեղեկատվությունը չհամապատասխանի իրականությանը։ Ցանկացած պարագայում DriversArmenia ընկերությունը չի կրում որևէ պարտասխանատվություն՝ կայքում վարորդների կողմից ներկայացված տեղեկությունների համար։ Միևնույն ժամանակ մեր աշխատակիցների կողմից պատբերաբար կատարվում է վերոնշյալ տեղեկությունների ստուգում և ակնհայտ սխալ ու կեղծ տեղեկություններ տրամադրած վարորդների էջերը հեռացվում եմ կայքից։
Վարորդների փնտրման համակարգը ունի ֆիլտրման հնարավորություններ։ Այն թույլ է տալիս ֆիլտրել ըստ մեքենայի տիպի, նստատեղերի քանակի, ինչպես նաև ըստ այն հատկանիշի, թե ինչ լեզուների է տիրապետում վարորդը։ Այս կերպ օգտագործողը ստանում է իրեն հարմար վարորդների և համապատասխան մեքենաների ցանկը։ Հետագա ընտրություն կատարելու հարցում էական դեր կարող է խաղալ վարորդի վարկանիշը և այլ ուղևորների թողած կարծիքները։
Ընտրելով որևէ վարորդի՝ կարող եք ավելի մանրամասն տեղեկություն ստանալ նրա և մեքենայի մասին ինչպես նաև տեսնել նրա կոնտակտային տվյալները։
Կապ հաստատելով տվյալ վարորդի հետ՝ անձամբ կարող եք քննարկել ուղևորության հետ կապված բոլոր մանրամասները։ Խորհուրդ ենք տալիս քննարկել հատկապես այնպիսի հարցեր ինչպիսիք են․
- ուղևորության ամսաթիվը և ժամը
- երթուղին, սկիզբը, հնարավոր կանգառները և դրանց տևողությունները
- ուղևորների քանակը
- ուղեբեռների քանակը
- ուղևորության ավարտի ժամը և վայրը
- մանկահասակ երեխաների առկայության դեպքում նրանց տարիքը և համապատասխան մանկական նստատեղերի առկայությունը
- ուղևորության արժեքը, վճարման պայմանները և մանրամասները, այլ հնարավոր ծախսեր
- երկարատև ուղևորությունների ժամանակ՝ վարորդի գիշերելու և սննդի հետ կաված հարցեր
Պատրաստվելով ցանկացած ուղևորության՝ հաշվի առեք եղանակային պայմանները, ճանապարհների անցանելիությունը։
Բարի ուղևորություն !